«Նիկոլական Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանի թիվ մեկ բռնապետությունը»․ Նաիրա Զոհրաբյան
70
Երեկ, 17:12
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անգամ Կիմ Չեն Ընի մտքով նման ընտրական ռազվրատ չէր անցնի Ժողովրդավարության «բաստիոն» Ստրասբուրգում էի, երբ եվրոչինովնիկների հետ միասին տեղեկացա, որ Հայաստանը, Ընտրական օրենսգրքի իր նոր փոփոխություններով, հավակնում է դառնալ տարածաշրջանի կայուն բռնապետությունը։ Ու մի պահ պատկերացրեցի, թե ինչ կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ իշխանությունը բերեր մի ընտրական օրենսգիրք, որը նույն իշխանությանը տար հնարավորություն, ընտրական արդյունքների ամփոփման փուլում, «վդրուգ» մտցնել արտակարգ կամ ռազմական դրություն, չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքներն ու հարմար մի իքս պահի՝ կազմակերպել նոր քվեարկություն։ Եվ քանի որ ես, որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, երկար տարիներ աշխատել եմ եվրոկառույցների ու հատկապես Վենետիկի հանձնաժողովի հետ՝ հայաստանյան օրենսդրության ժողովրդավարացման փաթեթների վրա, клянусь, միայն այս խայտառակ դրույթը բավարար կլիներ, որպեսզի տեղում ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողները արձանագրեին ժողովրդավարության աննախադեպ հետընթաց, Վենետիկի հանձնաժողովը սպառնալից հայտարարություն տարածեր, իսկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովը Հայաստանին զրկեր ձայնի իրավունքից։ Էս անգամ, սակայն, թվարկածս դրվագներից և ոչ մեկը տեղի չունեցավ, ինչը հերթական ապացույցն է եվրոժողովրդավարության փտախտի։ Չէ, մի րոպե պարզապես պատկերացրեք, որ Սերժ Սարգսյանը որոշեր խորհրդարանական ընտրության ընթացքում, մինչև ձայների հաշվարկի ավարտը, երբ հիմնականում արդեն պարզ է լինում ընտրական արդյունքը, տեսնելով, որ իշխանությունը պարտվում է, կասեցներ ընտրական գործընթացն ու հայտարարեր արտակարգ, կամ ռազմական դրություն։ Պատկերացրեցի՞ք ինչ կանեին միջազգային կառույցներն ու հայաստանյան սորոսածին «քաղհասարակությունը»։ Չէ, մի պատկեցրացրեք, քանզի դա անպատկերացնելի է։ Հայաստանը տեղում կմտցնեին մի կալոդ սանկցիաների տակ ու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը մի երկարաշունչ բանաձև կերկներ՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների տոտալ հետընթացի մասով։ Որովհետև, հատկապես ընտրական և Սահմանադրական փոփոխության յուրաքանչյուր կետ, ստորակետ, վերջակետ ու բացականչական նշան, մենք մշտապես քննարկել ենք եվրոպական կառույցների, Վենետիկի հանձնաժողովի հետ և հանրահայտ Ջանի Բուքիքյոն, խոշորացույցն առած, «մայա ցեղի» ծածկագրերի նման, տառ-տառ վերծանել է նախկինների բարեփոխումների բոլոր փաթեթները։ Եվ հիմա՝ Նիկոլը, Ընտրական օրենսգրքի այս փոփոխություններով, գնում է ընտրական տեռորի՝ ցանկացած գնով իր վերարտադրությունն ապահովելու բռնապետական գործիքակազմերի ամրագրմամբ։ Հասկանալի է, որ Վրաստանում Արևմուտքի ծրագրերի տապալումից հետո, եթե Նիկոլը որոշի ընդհանրապես ընտրություն չանել ու մի լուսապայծառ ընտրական առավոտ հայտարարել, որ հաղթում է այն ուժը, որի անվերապահ հաղթանակը ավետել է պայծառատես Լուսիկ ծյոծան, ժողովրդավարության բոլոր «բաստիոններն» ու Վենետիկի բաստիոնն էլ հետը, դա կհամարեն Հայաստանում ժողովրդավարության աննախադեպ պառադ։ Իսկ իրականում՝ նիկոլական Հայաստանը ագրեսիվ մետաստազներով գնում է իր վերջնանպատակին՝ դառնալ տարածաշրջանի թիվ մեկ բռնապետությունը, հետևում թողնելով այնպիսի ավանդական բռնապետությունների, ինչպիսին Թուրքիան ու սուլթանական Ադրբեջանն է։ Հ.Գ. տարբերակը մեկն է՝ Նիկոլը պիտի գնա»։