Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Թուրքիան երբեք չի հաշտվի Իրանի հեղինակության բարձրացման հետ»․ Արա Պողոսյան

161
Ուրբաթ, 02 օգոստոսի, 2024 թ., 16:42
«Թուրքիան երբեք չի հաշտվի Իրանի հեղինակության բարձրացման հետ»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիան, ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետո, և ընդհանրապես՝ Գազայի հատվածի ճգնաժամը օգտագործում է բացառապես իր սեփական նպատակների համար, թքած ունենալով արաբ ժողովրդի արցունքների վրա։
Հիմա Թուրքիան կրկին Իսրայելի հետ միասնական մեկ դաշտում է։ Էրդողանը փորձում է ընդամենը թույլ չտալ իսլամական աշխարհի համախմբում Իրանի շուրջ, ինչը Թուրքիայի համար ռեգիոնալ պարտություն կլինի։ Հետևաբար, Թուրքիան իբր հակաիսրայելական ճակատում ագրեսիվ հռետորաբանություն բանեցնելով փորձում է սասանել Իրանի դիրքերը և իսլամական աշխարհը համախմբել հենց իր շուրջ։ Այս օրերին ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահվան մասին թուրքական հեռուստաալիքները կարծես թե շատ ավելի հակաիրանական, քան հակաիսրայելական կեցվածք ունեն, ինչը ունի կոնկրետ պատվիրատու։
Իրանի տարածաշրջանային թիվ մեկ ախոյանը՝ Թուրքիան, երբեք չի հաշտվի Իրանի դերի և հեղինակության բարձրացման հետ»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան