Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Ո՞րն է երաշխիքը, որ Թուրքիան մի օր էլ Հայաստան չի մտնի»․ Նորայր Նորիկյան

146
Ուրբաթ, 02 օգոստոսի, 2024 թ., 00:36
«Ո՞րն է երաշխիքը, որ Թուրքիան մի օր էլ Հայաստան չի մտնի»․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկապես տարակուսելի է, որ Էրդողանի՝ Ղարաբաղ մտնելու մասին հայտնի հայտարարությունը Հայաստանում այսպես աննկատ անցավ ու առնվազն քաղաքական պայթյունի էֆեկտ չունեցավ։
Հայաստանի քաղաքական վերնախավին, գործող իշխանությանն ու ընդդիմությանն արդյո՞ք չի՞ հետաքրքրում, թե Էրդողանն ինչպե՞ս մտավ Ղարաբաղ, ում հետ համաձայնեցված ու գործակցված, ի՞նչ հեռահար առաքելությամբ․․․
Իսկ ո՞րն է երաշխիքը, որ Թուրքիան մի օր էլ Հայաստան չի մտնի․․․
Մենք ունե՞նք մեր անվտանգության ապահովման համար այլընտրանքային ռեսուրսներ, թե՞ դարձյալ ապավինելու ենք հայի հետին խելքին․․․»։

Աղբյուրը`   Նորայր Նորիկյան