Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Հարիսը չարյաց փոքրագույնն է»․ Սուրեն Սուրենյանց

130
Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2024 թ., 17:24
«Հարիսը չարյաց փոքրագույնն է»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Դոնալդ Թրա՞մփ, թե՞ Քամալա Հարիս․

Աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է ԱՄՆ նախագահական մրցապայքարին:
Դոնալդ Թրա՞մփ, թե՞ Քամալա Հարիս:
Ամերիկացիներին վատ, շատ վատ երկընտրանք է առաջադրված, ինչն, անշուշտ, խոսում է ԱՄՆ քաղաքական համակարգի ճգնաժամի մասին:
Անընդհատ ժպտացող, քաղաքական առումով անբովանդակ Հարիսը և համակարգը քանդելու մարմաջ ունեցող Թրամփը:
Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Հարիսն, իհարկե, չարյաց փոքրագույնն է, որովհետև, օրինակ, Թրամփի արտահայտությունները քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մտավախություններ են ծնում, որ նա շատ հեռու կարող է գնալ իր մտադրությունների մեջ՝ ոտնձգելով նաև ընտրական ինստիտուտների դեմ։
Տպավորություն է, որ իր դեմ կազմակերպված մահափորձից հետո Թրափն ամեն ինչ անում է՝ պարտվելու համար:
Տատանվող նահանգների հանրային տրամադրություններում փոփոխություններ են նկատվում ի վնաս Թրափի»: