Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Հակառակ դեպքում վիզը ծռած հայտնվելու են Բաքվում». Գեղամ Մանուկյան

125
Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2024 թ., 14:12
«Հակառակ դեպքում վիզը ծռած հայտնվելու են Բաքվում». Գեղամ Մանուկյան

«Հայաստանը բերանը ջուր առած չի խոսում, թե Բաքվում կայանիլիք գագաթնաժողովին եղե՞լ է մասնակցության պաշտոնական հրավեր և կոնկրետ ո՞ւմ անունով՝ Նիկոլ Փաշինյանի՞, Արարատ Միրզոյանի՞, թե՞՝ օրինակ, առողջապահության կամ բնապահպանության նախարարի: Գագաթնաժողովին ո՞ւմ են հրավիրել: Սա է Հայաստանի դիվանագիտությունը՝ չեն խոսում»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «ԱրմԼուր»-ին տված հարցազրույցի ժամանակ, նաև հավելելով, թե Բաքու գնալու դեպքում ինչ կարող է լինել. «Ես կարծում եմ՝ եթե գնալ Բաքու, ապա պետք է գնալ արժանապատիվ, իսկ արժանապատիվ գնալը նշանակում է՝ Ադրբեջանը գործողություններ պետք է անի, ցույց տա իր վերաբերմունքը, կեցվածքը: Մինչև գագաթնաժողովը Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ ռազմագերիներին, պետք է քայլեր անի, և դրանից հետո Հայաստանը կարող է քննարկել, հակառակ դեպքում վիզը ծռած, անկոչ հյուրի պես Հայաստանի իշխանավորները հայտնվելու են Բաքվում և ստվերում մնան, ինչպես՝ Էրդողանի երդմնակալությանը»:

«Հակառակ դեպքում վիզը ծռած հայտնվելու են Բաքվում». Գեղամ Մանուկյան