Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Իսկ այդ ինչո՞վ է Վրաստանը ավելի «ոչ եվրոպական»». Հակոբ Բադալյան

131
Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2024 թ., 12:42
«Իսկ այդ ինչո՞վ է Վրաստանը ավելի «ոչ եվրոպական»». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ Նահանգները դադարեցնում է ֆինանսական օգնությունը Վրաստանին: ԱՄՆ համարում է, որ Վրաստանի գործողություններն անհամատեղելի են Եվրամիությանն ու ՆԱՏՕ անդամակցության հետ:
Փաստորեն, Մոլդովայինն օրինակ համատեղելի են, դե Ուկրաինան ընդհանրապես այլ խոսակցություն է, իսկ Վրաստանինը՝ ոչ: Իսկ այդ ինչո՞վ է Վրաստանը ավելի «ոչ եվրոպական», քան օրինակ Մոլդովան: Ըստ էության միայն մի բանով՝ բավարար հակառուսական չէ: Սա է, չկա որևէ այլ տարբերություն, և ավելին՝ շատ առումներով Վրաստանը շատը ավելի եվրոպական է, քան Մոլդովան: Թբիլիսին ընդամենը փորձեց ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում շատ, թե քիչ ինքնուրույն հաշվարկ և քայլ անել, գնդակ չդառնալու համար:
Սա Վրաստանի քաղաքական իշխանության բյուրեղյա մաքրության մասին չէ, այլ պարզապես քաղաքական մտածողության: Պետությունները ղեկավարող էլիտաները տարբերվում են ոչ թե իրենց մաքրությամբ, այլ՝ մտածողությամբ:
Եվ սա էլ իր հերթին չի նշանակում, թե մաքրություն պետք չէ: Հանրությունը մշտապես պետք է էլիտաների առաջ դնի այդ հրամայականը, մշտապես: Պարզապես, պետք է նաև չկտրվել իրականությունից և չառաջնորդվել «իդեալիստական պատրանքներով», ինչի հետևանքը լոկ լինում է այն, որ հանրությունները ոչ թե իրականությունն են վերահսկում, այլ կտրվում են իրականությունից և իրականում իրենք դառնում «վերահսկվող»-«մանիպուլացվող»:
Այդ իսկ պատճառով, առանցքային, և ըստ էության բալանսավորող չափանիշը էլիտաների քաղաքական մտածողությունն ու դավանա-քաղաքական արժեքաբանությունն է, որ պետություններն օժտում է ինքնիշխանության հնարավորինս բարձր գործակցով»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան