Բազմաթիվ սպառնալիքների առջև կանգնած Հայաստանի իշխանավորները շուրջ մեկ ամիս արձակուրդում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի կողմից ռազմական նոր գործողությունների սպառնալիքի տակ գտնվող Հայաստանը, փաստացի, այս պահին բարձիթողի վիճակում է։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, թե բարձրաստիճան որ պաշտոնյան երբ է արձակուրդի մեկնել: Այսպիսով, թեև Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն մարզեր է այցելում, տարբեր հանդիպումներ ունենում, մասնակցում ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի ընտրություններին, բայց, փաստացի, նա հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը արձակուրդում է։ Թերևս աննախադեպ երևույթ է, որ երկրի ղեկավարը, այն էլ՝ բազմաթիվ սպառնալիքների առջև գտնվող երկրի, շուրջ մեկ ամիս արձակուրդ վայելի: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող Հայաստանում վարչապետից հետո երկրորդ քաղաքական դեմքն է, հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը արձակուրդում է: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով հուլիսի 22-ից մինչեւ հուլիսի 26-ը ներառյալ արձակուրդում էր եղել, երկրորդ անգամ է հանգստի գնացել՝ երկարացնելով արձակուրդային ժամանակը՝ հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ներառյալ։ Աշխատանքից հանգստանում է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ստացվում է՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչները պարբերաբար ժողովրդին նոր պատերազմի վտանգով են ահաբեկում, մյուս կողմից էլ հանգիստ սրտով, միաժամանակ արձակուրդի են գնում՝ երկիրը թողնելով առանց քաղաքական ղեկավարության: Թերեւս, եթե սա լիներ Շվեյցարիայի, Նորվեգիայի կամ խաղաղ կարգավիճակում գտնվող մի այլ երկրում, գուցե հասկանալի եւ ընդունելի լիներ, բայց նոր պատերազմի սպառնալիքի տակ գտնվող Հայաստանի դեպքում երկրի բարձրագույն ղեկավարության այս քայլը չունի որեւէ բացատրություն: Ի դեպ, ՀՀ նախագահն էլ օլիմպիական խաղերին հետևելու համար Փարիզ էր մեկնել»: Մանրամասները՝ թերթի համարում։ |
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրական խախտումների վերաբերյալ». Բայդեն
2510:06Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ COP29-ին. «Հրապարակ»
2909:30Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն. «Հրապարակ»
2909:18Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին. «Հրապարակ»
3209:12«Բնականաբար անհանգստացա». Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը՝ ՔԿ-ում. «Ժողովուրդ»
3409:00«Անդրանիկ Քոչարյանը կսկսի ավելի կեղտոտ պատվերներ կատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
91Երեկ, 17:30