Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Միկա Բադալյանի՝ Մոլդովա մուտքի արգելքը քաղաքական մտացածին դրդապատճառներ ունի»․ ՌԴ ԱԳՆ

653
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2024 թ., 15:00
«Միկա Բադալյանի՝ Մոլդովա մուտքի արգելքը քաղաքական մտացածին դրդապատճառներ ունի»․ ՌԴ ԱԳՆ

«Եվրասիա» ՀԿ Խորհրդի անդամ Միկա Բադալյանի՝ Մոլդովա մուտքի արգելքը քաղաքական մտացածին դրդապատճառներ ունի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը:

«Քիշնևի իշխանություններն անխոնջ և անմտորեն հետևում են Վաշինգթոնի և Բրյուսելի քաղաքականությանը, որոնք շահագրգռված են եվրասիական տարածքում ձևավորված կապերի խզմամբ։ Համոզված ենք, որ նման գործողություններով անհնար է զսպել Եվրասիայի երկրների երիտասարդության բարեկամության ամրապնդման ոչ անտարբեր ակտիվիստների ջանքերը»,- ասել է նա։