«Սա փաստաթուղթ է, որը ոչնչով չի սահմանափակում Ադրբեջանի որևէ նպատակադրում». Քրիստինե Վարդանյան
«Մեր ծանոթացած փաստաթղթերը կողմերի միջև փոխանակվող փաթեթներ էին և հոդվածների ձևակերպումների վերաբերյալ առաջարկներ: Մեզ խաբում են, երբ ասում են՝ Ադրբեջանը համաձայնում է Ալմա-Աթայի հռչակագիրը ընդունել որպես սահմանազատման և սահմանագծման հիմք ու ֆիքսել մի սահման, որից ինքը առաջ չի գալու: Սուտ է, Ադրբեջանը հրաժարվում է ֆիքսել որևէ սահման որևէ գիծ»,- 168TV-ի եթերում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի այն առաջարկների փաթեթներին, որոնց իրենք ծանոթացել են ամիսներ առաջ: «Որևէ երաշխիք չկա, որ այդ թուղթը ստորագրելուց հետո հաջորդ օրը Ադրբեջանը չի հարձակվում: Հոդվածում կային նաև ձևակերպումներ՝ երկրի ուղիղ ներքին գործերին միջամտելու... Սա փաստաթուղթ է, որը ոչնչով չի սահմանափակում Ադրբեջանի որևէ նպատակադրում: Օրինակ՝ Ադրբեջանը ստիպել է այս բանակցային գործընթացում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չխոսի արցախահայերի վերադարձի իրավունքի մասին: Ես կարող եմ թվարկել ՀՀ տասնյակ զիջում, բայց Ադրբեջանից զիջման մասին որևէ բան չկա»,- հավելել է Վարդանյանը: |
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրական խախտումների վերաբերյալ». Բայդեն
2510:06Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ COP29-ին. «Հրապարակ»
2909:30Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն. «Հրապարակ»
2909:18Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին. «Հրապարակ»
3209:12«Բնականաբար անհանգստացա». Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը՝ ՔԿ-ում. «Ժողովուրդ»
3409:00«Անդրանիկ Քոչարյանը կսկսի ավելի կեղտոտ պատվերներ կատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
91Երեկ, 17:30