Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Հայաստանն ընտրում է կյա՞նքը, թե՞ գերեզմանը»․ Արման Բաբաջանյան

142
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2024 թ., 13:42
«Հայաստանն ընտրում է կյա՞նքը, թե՞ գերեզմանը»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանին կողմնորոշում է պետք։ Թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը Հայաստանից կողմնորոշում են պահանջում։
Դադարեցրեք այդ դեմագոգիան, թե Եվրոմիությունը մեզ չի սպասում։ Մեզ ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում։ Մեզ ոչ ոք ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի պես Եվրոմիություն չի խցկելու։ Հարցն այն չէ, թե մեզ ով է սպասում, կամ չի սպասում։ Հարցն այն է, թե Հայաստանն իրեն որտեղ է տեսնում, Հայաստանն իր ապագան ինչ միջավայրում է տեսնում, Հայաստանն ընտրում է կյա՞նքը, թե՞ գերեզմանը։
Եվրոմիության անդամ դառնալուց ավելի կարևոր է Հայաստանի որոշումը, Հայաստանի ժողովրդի որոշումը՝ որ մենք շարժվում ենք, Հայաստանի ապագան տեսնում ենք Եվրոմիությունում։ Չկա այլ ճանապարհ։ Մնացած բոլոր ճանապարհները՝ ռեգիոնալիզմ, 3+3, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ սրանք բոլորը Հայաստանի կործանման, Հայաստանի պետականության արագ մահվան հասցեներն են։
Հայաստանի՝ Եվրոմիության անդամակցության հարցով հանրաքվեն ավելի կարևոր է, քան նույնիսկ ԵՄ անդամ դառնալը։ Հանրաքվեն Հայաստանի ռազմավարական ընտրությունն է հօգուտ խաղաղության, հօգուտ անվտանգության, հօգուտ Հայաստանի ինքնիշխանության և պետականության հարատևման։
Չհասկանալ այս պարզ իրողությունը, շարունակել ընթանալ ռուս-թուրքական համաձայնության տարածաշրջայնացման ճանապարհով, նշանակում է Հայաստանը տանել կործանման և ոչնչացման։ Նրանք, ովքեր հասկանալով կամ չհասկանալով խոսում, ջատագովում են ռեգիոնալացման մասին, 3+3 մասին, պետք է հիշեն՝ դա ռուս-թուրքական համատեղ ջանքերով պատրաստված Հայաստանի պետականության հուշաքարն է, Հայաստանի պետականության գերեզմանը»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան