Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Դավիթ Տոնոյանը քաղկալանավոր է»․ Սուրեն Սուրենյանց

136
Երեքշաբթի, 30 հուլիսի, 2024 թ., 13:48
«Դավիթ Տոնոյանը քաղկալանավոր է»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «ՍԴ-ն մերժել է Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա գործի քննությունը, այլ խոսքով՝ Փաշինյանի «գրպանի» ՍԴ-ն «օրինականացրել» է նրա չհիմնավորված կալանքը:
Դավիթ Տոնոյանը քաղկալանավոր է:
Նա անազատության մեջ է Փաշինյանի քինախնդրության և պատերազմի պարտության պատասխանատվությունը զինվորականների վրա բարդելու մոլագար մտադրության հետևանքով:
Կգա ժամանակը մանրամասն կխոսեմ այն մասին, թե ինչպես են Տոնոյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները դեռ 2019-ին Փաշինյանին զգուշացրել սպասվող պատերազմի, դրանում Թուրքիայի ներգրավվածության մասին:
Փաշինյանը ոչինչ չի ձեռնարկել, իր արկածախնդիր քաղաքականությամբ մոտեցրել է պատերազմը...»։