«Ռուսաստանին դեմ գնալը կլինի Հայաստանի պետականության անկման սկիզբը». Էդուարդ Շարմազանով
«Ռուսաստանին դեմ գնալը հիմարություն է, դա հայկական շահերին դեմ է, դա կլինի Հայաստանի պետականության անկման սկիզբը»,- 168TV-ի եթերում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ինքը խոսում է միայն Հայասատանի շահերից ելնելով ու Հայաստանի շահի համար. «Ինձ համար Հայաստանի անկախությունը բացարձակ արժեք է: Հենց մեր պետության շահերից ելնելով եմ ասում, որ Ռուսաստանը մեր բնական դաշնակիցն է: Հայաստանը Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից չի ունեցել և չի կարող ունենալ: Ինչո՞ւ չեն ասում, որ ռուսական ազդեցության արդյունքում 165 դոլարով գազ են վառում, էժան ցորեն է գալիս Հայաստան, ատոմակայանն է աշխատում: Ռուսական ազդեցության արդյունքում միայն այս տարի 7.6 մլրդ գումար է եկել Հայաստան: Որպես պատմաբան ասում եմ՝ ռուսական ազդեցության շնորհիվ է նախ և առաջ, որ հայոց պետականությունը մնացել է, որովհետև 90-ական թթ. Թուրքիան ուղիղ ռազմական էքսպանսիա էր ուզում կազմակերպել Հայաստանի վրա, բայց միայն Ռուսաստանը թույլ չտվեց: Իհարկե, ռուսը չկռվեց մեր փոխարեն, փառք ու պատիվ մեր Եռաբլուրին՝ կռվել ենք, ազատագրել ենք, բայց այդ ռեսուրսը՝ զենքը, Ռուսաստանն է տվել: Նիկոլ Փաշինյանը, որ 5 մլրդ զենքը Արցախում հանձնեց Ալիևին՝ Ռուսաստանի տված զենքն էր: Հայ- ռուսական դաշնակցությունն արդյունավետ է եղել Հայաստանի համար»: |
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրական խախտումների վերաբերյալ». Բայդեն
2510:06Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ COP29-ին. «Հրապարակ»
2909:30Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն. «Հրապարակ»
2909:18Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին. «Հրապարակ»
3209:12«Բնականաբար անհանգստացա». Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը՝ ՔԿ-ում. «Ժողովուրդ»
3409:00«Անդրանիկ Քոչարյանը կսկսի ավելի կեղտոտ պատվերներ կատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
91Երեկ, 17:30