«Փաշինյանը փորձում է մարդկանց ինֆորմացիոն տեռորի ենթարկել». Գեղամ Մանուկյան
«Փաշինյանը հասարակությանը վերափոխում է լրիվ ուրիշ վիճակի. հիմնական մեսիջներն են՝ դու ես, մենակ ես, պետք է կյանքը վայելես, թքած, թե ինչ է եղել: Նա փորձում է նույնիսկ մտածող մարդկանց ինֆորմացիոն տեռորի ենթարկել, որ անգամ իրենք երկմտեն իրենց մտահոգությունների ու պայքարի մեջ»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղման Մանուկյանը՝ դրա լավագույն օրինակը համարելով Գյումրիում անցկացված համերգը: Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ համերգն աղմուկ բարձրացրեց, նշել է. «Անհասկանալի սկսեցին թիրախավորումներ, թիրախավորումն էլ ինչի՞ց է: Այն մարդիկ, որոնք տեսան՝ պայմանական 50 հազար մարդ է հավաքված, համերգ է, Նիկոլն ու կինն էլ այնտեղ են, բեմականացված քայլում են, մեկ էլ ասում են՝ լավ, կարող ա՞ իմ պայքարի մեջ մենակ եմ, իսկ որ մենակ եմ, ովքե՞ր են մեղավոր... Մտածող մարդը սկսում է ասել՝ ինչո՞ւ եմ պայքարում, այս ամբողջ ժողովուրդը դարդ ու ցավ չունի, բոլորն իրենց առօրյա կյանքով են, որն իրականում արհեստական ներկայացում է»: Ըստ բանախոսի՝ իշխանությունները փորձում են երկրում անհոգության զգացողության ձևավորել: |
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրական խախտումների վերաբերյալ». Բայդեն
2510:06Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ COP29-ին. «Հրապարակ»
2909:30Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն. «Հրապարակ»
2909:18Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին. «Հրապարակ»
3209:12«Բնականաբար անհանգստացա». Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը՝ ՔԿ-ում. «Ժողովուրդ»
3409:00«Անդրանիկ Քոչարյանը կսկսի ավելի կեղտոտ պատվերներ կատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
91Երեկ, 17:30