Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Եթե ադրբեջանցիները եկան այստեղ, ընտրություններում իրենք են ընտրվելու»․ Թևան Պողոսյան

148
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 14:54
«Եթե ադրբեջանցիները եկան այստեղ, ընտրություններում իրենք են ընտրվելու»․ Թևան Պողոսյան

Քաղաքագետ Թևան Պողոսյանը 168-ի եթերում անդրադարձավ Հայաստանի իշխանության՝ խաղաղության մասին ունեցած գաղափարին՝ մատնանշելով, որ նրանց համար իրենց իսկ իշխանության պահպանումն է նշանակում խաղաղություն․ «Խաղաղությունը այսօրվա իրենց բովանդակության մեջ՝ իրենք լինեն իշխանության։ Ասում են՝ դե ոչինչ, ինչքան տարի պիտի ապրեմ, այդպես մի քանի տարի մնամ իշխանության էլի, մի անգամ էլ իրենցից մեկը 2050թ․ էր ասել։ Երևի այդքան տարի մնան, դրանից հետո Հայաստան չլինի էլ։ Առնվազն ես մի բան գիտեմ, եթե ադրբեջանցիները եկան այստեղ, 4-րդ ցիկլ ընտրություններում իրենք են ընտրվելու՝ իրենց քանակով, իրենց ամեն ինչով»։ Հարցին, թե ո՞րն է մեր անելիքը այս իրավիճակում, քաղաքագետը պատասխանեց․ «Ազգային միասնության վերադառնալը, ազգայինը մեր մեջ արթնացնելը, ցանկություն՝ այս երկիրը պահել, ցանկություն՝ վերականգնել հայրենիքը։ Եթե այդ բաները չունենանք մարելու ենք գնանք»։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում

«Եթե ադրբեջանցիները եկան այստեղ, ընտրություններում իրենք են ընտրվելու»․ Թևան Պողոսյան