VSquare-ը հաշվել է, թե ԵՄ առաջնորդներից ով է ստանում ամենաշատ աշխատավարձը
![]() Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ամենաբարձր աշխատավարձն է ստանում ԵՄ անդամ երկրների ղեկավարների շարքում։ Նրա ամսական եկամուտը կազմում է մոտ 29 հազար եվրո, գրում է VSquare հարթակը։ «Ամենաբարձր աշխատավարձը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցինն է, ով տարեկան ստանում է 348,300 եվրո կամ ամսական մոտավորապես 29 հազար եվրո»,- ասվում է զեկույցում։ Ըստ ներկայացված տվյալների՝ Շոլցի եկամուտը 5,9 անգամ գերազանցում է միջին գերմանացու եկամուտը։ Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը մի փոքր ավելի քիչ է վաստակում, քան Շոլցը, իսկ Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուքս Ֆրիդենը երրորդ տեղում է։ Պորտալը հիշատակել է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, նա ստանում է ամենաբարձր աշխատավարձը ԵՄ անդամներից՝ իր երկրում միջին աշխատավարձի համեմատ (տարեկան 191,702 եվրո, 9,5 անգամ ազգային միջինից): Նրան հաջորդում են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն և Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։ Ավելի վաղ Շոլցը հայտարարել էր Գերմանիայի կանցլերի պաշտոնում վերընտրվելու՝ իր մտադրության մասին։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի վերջից։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
