Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

Գերմանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

397
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 16:42
Գերմանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում Գերմանիայի դեսպան Հանս-Ուդո Մուցելը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ կապված Գերմանիայում ոստիկանության կողմից մի շարք իսլամական կենտրոնների փակման հետ, գրում է IRNA-ն։

Ավելի վաղ Գերմանիայի ոստիկանությունն արգելել էր Համբուրգի իսլամական կենտրոնի (IZH) և դրա ստորաբաժանումների գործունեությունը Գերմանիայի տարածքում: Ոստիկանությունը հայտնել էր, որ կենտրոնը ծայրահեղական գործունեություն է ծավալում և հակասահմանադրական նպատակներ է հետապնդում։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի խոսքով՝ Համբուրգի իսլամական կենտրոնն ու դրա մասնաճյուղերն աջակցում են լիբանանյան «Հըզբոլլահ» շարժամնը, որի գործունեությունն արգելված է Գերմանիայի տարածքում։