Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Քաղակտիվիստ Տիգրան Ավինյանը կյանքում ծեծի չի ենթարկվել». քաղաքապետ

130
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 16:36
«Քաղակտիվիստ Տիգրան Ավինյանը կյանքում ծեծի չի ենթարկվել». քաղաքապետ

«2013-ին ակտիվիստ Տիգրան Ավինյանը պայքարում էր Մաշտոցի Փակ շուկան «Երևան Սիթի» դարձնելու դեմ, ավելին, գործարարի աջակիցներին «Լֆիկի ստրուկներ» ասելու համար ծեծի ենթարկվում: Այսօր նույն Ավինյանը քաղաքապետ է, սեփականաշնորհված ավտոտնակները կարողանում է քանդել ու փոխարենը խաղահրապարակներ կառուցել. պատրաստվո՞ւմ եք շուկան վերադարձնել առևտրականներին»,- քաղաքապետարանում ընթացող ասուլիսի ժամանակ դիմելով Ավինյանին՝ ասաց լրագրողներից մեկը: «Քաղակտիվիստ Տիգրան Ավինյանը կյանքում ծեծի չի ենթարկվել»,- արձագանքեց քաղաքապետը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է պատմամշակութային հուշարձան-շենքերին, քաղաքապետ Ավինյանը վստահաբար ունի իր պատասխանատվության մեծ բաժինն ու այն ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ սկսել է իրացնել: Պատմամշակութային հուշարձանների սեփականատերերը, ովքեր պատշաճ չեն հետևում հուշարձաններին, շատ շուտով որոշակի խնդիրների առաջ են կանգնելու»:

«Քաղակտիվիստ Տիգրան Ավինյանը կյանքում ծեծի չի ենթարկվել». քաղաքապետ