Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Սեփական դժբախտության մեջ ՌԴ-ին մեղադրելն ամերիկյան ժողովրդավարության հիվանդության դրսևորում է»․ Զախարովա

381
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 15:54
«Սեփական դժբախտության մեջ ՌԴ-ին մեղադրելն ամերիկյան ժողովրդավարության հիվանդության դրսևորում է»․ Զախարովա

Ռուսաստանը չի միջամտում ինքնիշխան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներքին գործերին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա իսկապես շատ ծիծաղելի է։ Ռուսաստանին սեփական դժբախտության, սխալ հաշվարկների, խնդիրների, թերությունների համար մեղադրելը, կարծում եմ, ամերիկյան ժողովրդավարության հիվանդության դրսևորումն է։ Ապաքինում ենք մաղթում»,- ասել է Զախարովան։