Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Կրեմլը չի միջամտի Wildberries-ի շուրջ ստեղծված իրավիճակին»․ Պեսկով

372
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 15:18
«Կրեմլը չի միջամտի Wildberries-ի շուրջ ստեղծված իրավիճակին»․ Պեսկով

Կրեմլը չի կարող միջամտել ընտանեկան կամ առավել ևս բիզնես հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Wildberries-ի և Russ խմբի միավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Միևնույն ժամանակ, Պեսկովը հաստատել է, որ նամակ են հղել ՌԴ նախագահին՝ խնդրանքով աջակցել ընկերությունների միավորմանը։ «Մենք չենք կարող միջամտել կորպորատիվ գործողություններին, մենք կարող ենք միայն աջակցել»,- ասել է Պեսկովը։