Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Դա պատերազմի հիմնադրամ է»․ Զախարովա

134
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 13:06
«Դա պատերազմի հիմնադրամ է»․ Զախարովա

Յուրաքանչյուր ինքնիշխան պետության իրավունքն է՝ որոշելու՝ ինչպիսի քաղաքականություն վարել, ումից գումար ստանալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրոյի տրամադրումը։

«Հայաստանին 10 մլն եվրո ուղարկելու ԵՄ-ի ծրագրերի հետևում աշխարհաքաղաքական հաշվարկներ են։ Գումար հատկացնել նման բարդ տարածաշրջանին, որտեղ նման մասշտաբի հակամարտություններ են եղել, իհարկե, պետության իրավունքն է, բայց կա մի բան, որը մեզ մտահոգում է․ դա խաղաղության հիմնադրամ չէ, դա պատերազմի հիմնադրամ է, որը ֆինանսավորում է ռազմական գործողությունների էսկալացիան։ Եթե ապացույց գտնեք, որ այդ միջոցները նպաստել են խաղաղ կարգավորմանը, ապա կընդունենք դա»,- ասել է Զախարովան։