Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Ասացի՝ խի հունիսի 12-ին ի՞նչ է տեղի ունեցել»․ Վահագն Ալեքսանյան

151
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 01:36
«Ասացի՝ խի հունիսի 12-ին ի՞նչ է տեղի ունեցել»․ Վահագն Ալեքսանյան

«Այսօր լրագրողներից մեկն ինձ զանգահարեց, ասաց՝ ընդդիմությունը փորձում է հունիսի 12-ի մասով քննիչ հանձնաժողով ստեղծել, անկեղծ ասած, այդ պահին չհիշեցի՝ ինչ է տեղի ունեցել այդ օրը։ Ասացի՝ խի հունիսի 12-ին ի՞նչ է տեղի ունեցել, հետո լրագրողը ներկայացրեց»,- Հանրայինի եթերում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ հունիսի 12-ի դեպքերը քննող հանձաժողովի ստեղծման վերաբերյալ։ «Եվս մեկ անգամ ապացուցվում է այն կանխավարկածը, որ ընդդիմությունն ամեն ինչ անում էր, որպեսզի հունիսի 12-ին նոր «Մարտի 1» ստանար ու մեր ձեռքերին փորձեր արյուն քսել»,- ասաց Ալեքսանյանը՝ օրվա պատահածի մեջ կրկին մեղադրելով Բագրատ Սրբազանին։

Հարցազրույց Վահագն Ալեքսանյանի հետ