Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Սահմանը խախտած թշնամու վրա կրակելու հրամանս իրենց հարմար չէր»․ Արշակ Կարապետյան

177
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2024 թ., 21:18
«Սահմանը խախտած թշնամու վրա կրակելու հրամանս իրենց հարմար չէր»․ Արշակ Կարապետյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այո, ես եմ հրաման արձակել կրակ բացել սահմանը ապօրինի խախտած թշնամու վրա։ Բայց իմ զինվորը ինչպես պետք է պաշտպանված լիներ, եթե չունենար այս հրամանը։ Հանրապետության ղեկավարական կազմին իմ հրամանը հարմար չեկավ, և ինձ ազատեցին պաշտպանության նախարարի պաշտոնից։ Մնացած դատողությունները թողնում եմ մեր ժողովրդին։
Ես կատարեցի իմ պարտքը՝ պաշտպանելու մեր հայրենիքը և մեր զինվորներին։ Ժողովրդի դատողությունն ու կարծիքը վերջնական են, և նրանք են որոշելու, թե ով է ճիշտ և ով՝ սխալ։ Հավատում եմ, որ մեր ժողովուրդը կտեսնի ճշմարտությունը և կգնահատի իմ քայլերը՝ ի շահ Հայաստանի անվտանգության»։

Աղբյուրը`   Արշակ Կարապետյան