Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«ԵԱՏՄ-ն 1 տարում ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ-ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը»․ Շարմազանով

176
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2024 թ., 19:12
«ԵԱՏՄ-ն 1 տարում ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ-ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը»․ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեսբուքյան գրառումը․ «ԵԱՏՄ-ն 1 տարում Հայաստանին միլիոնավոր անգամ ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ -ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը։
Երկու օր է ռադիոյից մինչև հեռուստացույց, հեռախոսից մինչև սառնարան խոսում են ԵՄ-ի 10 միլիոնի ու վիզաների ազատականացման հնարավորության մասին։
Հերիք չէ՞, խաբեք ժողովրդին։
Ի՞նչ ԵՄ անդամակցություն։
Ո՞վ է ձեզ այնտեղ սպասում։
Հայկական կոնյակն ու գյուղատնտեսական ապրանքներն ԵՄ շուկան ընդունելո՞ւ է։
Իհարկե՝ ոչ։
ԵՄ հարթակում հանձնվեց Արցախը։
ԵՄ գնացողների ճակատագրին հետևեք.
Վրաստան՝ կորցրեց Հվ.Օսեթիան և Աբխազիան,իսկ Ուկրաինա այլևւս փաստացի գոյություն չունի ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով։
ԵՄ-ն մեզ ի՞նչ է տալու։
Հայաստանի պետականություն պահպանելու ամենից արդյունավետ ճանապարհը ԵԱՏՄ անդամությունն է և ՌԴ-ի հետ խորացված դաշինքը բոլոր ռազմավարական ուղղություններով։
ԵՄ- ն և Արևմուտքը մեկ նպատակ ունեն այստեղ՝ թուլացնել ՌԴ դիրքերը Հայաստանում։
Իսկ թե դրա արդյունքում Հայաստանից ի՞նչ կմնա, իրենց հետաքրքիր էլ չէ։
100 տարի առաջ էլ էին Հայաստանում այդպես մտածում. հույսը դրեցին Արևմուտքի հետ դաշինքի վրա ու 60 հազար քառ կմ պետությունից մնաց ընդամենը 10 հազար քառ կմ տարածք՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով /1920-ի դեկտեմբերի 2/:
Եվ միայն Հայաստանի խորհրդայնացման ու Ռուսաստանի կտրուկ քայլերի արդյունքում թուրքերը լքեցին ՀՀ սահմաններն ու հնարավորություն ունեցանք շուրջ 30 հազար քառ կմ պետություն կառուցելու։
Հիմա երևի Փաշինյանն ու խմբակը նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր են ուզում։
Կոլաբորացիոնիստներ…»։