ԵՄ-ն չեղարկել է Հունգարիայում կայանալիք գագաթնաժողովը՝ ի նշան Օրբանի՝ Մոսկվա այցի
977
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2024 թ., 11:12
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հաջորդ ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա ոչ թե Բուդապեշտում, այլ Բրյուսելում, հաղորդում է dpa-ն։ Նման որոշման պատճառ է դարձել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա այցը, որտեղ նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ի հեճուկս Բրյուսելի դիրքորոշման։ «Մենք պետք է ազդանշան ուղարկենք, նույնիսկ եթե այդ ազդանշանը խորհրդանշական է»,- ասել է Բորելը։ Ավելի վաղ Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Հունգարիան՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիր, Ռուսաստանի հետ փոխգործակցության մանդատ չունի։ |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18