#WSJ-ն հայտնել է Microsoft-ի գլոբալ խափանման պատճառը
![]() Windows-ի աշխատանքում գլոբալ տեխնիկական սխալը տեղի է ունեցել Microsoft-ի և Եվրոհանձնաժողովի համաձայնության պատճառով, ըստ որի՝ ընկերությունն օպերացիոն համակարգին լիարժեք հասանելիություն է տրամադրել պաշտպանության ծրագրային ապահովումը ստեղծողներին, գրում է The Wall Street Journal-ը։ Ինչպես փոխանցում է РБК-ն, ըստ պարբերականի տվյալների՝ Windows-ի բաց կառուցվածքը մշակողներին թույլ է տալիս ստեղծել ծրագրային հզոր ապահովում, որը շատ խորը մակարդակով փոխգործակցում է օպերացիոն համակարգի հետ։ Նյութում նշվում է, որ սխալների արդյունքը կարող է աղետալի լինել, ինչն էլ տեղի է ունեցել գործնականում։ «Microsoft-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը չի կարող օրինական կերպով պաշտպանել իր օպերացիոն համակարգն այնպես, ինչպես դա արեց Apple-ը՝ Եվրոհանձնաժողովի հետ համաձայնագրի պատճառով, որը կնքվել էր բողոքից հետո»,- հայտնել է WSJ-ն։ Ավելի վաղ փորձագետները գնահատել են, որ տեղի ունեցած «համակարգչային ապոկալիպսիսը» միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել։ Խափանումն ազդել է ամբողջ աշխարհում բանկերի, օդանավակայանների, հիվանդանոցների, պետական հաստատությունների և կապի օպերատորների աշխատանքի վրա: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
