Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Միջին միջանցք կոչվածը թույլ է տալու Ադրբեջանը կապել Թուրքիայի հետ, ստեղծել թուրանական աշխարհ». Հրանտ Բագրատյան

129
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ., 11:54
«Միջին միջանցք կոչվածը թույլ է տալու Ադրբեջանը կապել Թուրքիայի հետ, ստեղծել թուրանական աշխարհ». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը 168TV-ի եթերում պատասխանելով հարցին՝ «ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյա Մեթյու Միլլերը հայտարարություն է արել՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը կողմերից պահանջելու է բարդ ընտրություններ, բարդ փոխզիջումներ. ի՞նչ ցավոտ զիջումների մասին է խոսքը և ո՞ւմից է պահանջվելու այդ ցավոտ զիջումը» պատասխանել է. «Խոսքը նախ և առաջ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին է, և այդտեղ դիվանագիտորեն է օգտագործված «փոխզիջում» բառը: Իրականում գոյություն ունի մեկ զիջում՝ հայերը, այսինքն՝ հայերին ասում են հող տվեք, տարածք տվեք, մենք խաղաղություն ձեզ տանք... Այսօր ԱՄՆ-ն ասում է՝ միջանցք, ռուսներն ասում են՝ չէ՛, ճանապարհ է պետք, իրենք ասում են՝ չէ՛, միջանցք ենք տալիս. դա կոչվում է միջին միջանցք: Այդ միջին միջանցքը թույլ է տալու Ադրբեջանը կապել Թուրքիայի հետ և Միջին Ասիայի հետ ստեղծել թուրանական աշխարհ: Հայաստանը պետք է լինի այդ թուրանական աշխարհի մի մասը: Ասում են՝ իջեցրեք ձեր նշաձողը, դարձեք թուրանական աշխարհի մի մասը, և ձեր պետական գործունեության մեջ թուրանական աշխարհի որոշ կանոններ ներմուծեք, այդ թվում՝ ապրանքների տրանզիտը՝ ազատ: Իրենք խոսք են տալիս միջանցք, ասում՝ դա համարվելու է Հայաստանի ինքնիշխան տարածք, բայց՝ նշաձողն իջեցված կարգավիճակում»,- հավելել է Հրանտ Բագրատյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հրանտ Բագրատյանի հարցազրույցը