«Թեկնածու «լինել» չկարողացող մարդը չի կարող լինել նախագահ»․ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Բայդենին դուրս բերեցին ընտրապայքարից: Պատկերը հակասական է: Մի կողմից անկասկած հաղթեց մարդասիրությունը, մյուս կողմից սակայն՝ նայած, թե ինչպես կնայենք: Մասնավորապես, անմարդկայնություն էր նրան նախագահի թեկնածու առաջադրելը հենց սկզբից: Միաժամանակ, նաև նրա հսկայական քաղաքական կենսափորձի հանդեպ քամահրանք՝ նրան այդպես «խաղացնելը» և կեսից հեռացնելը: Միաժամանակ, իհարկե հասկանալի է, որ իշխանության համար պայքար է, ընդ որում թերևս ոչ միայն ԱՄՆ իշխանության, և գուցե նույնիսկ ոչ այնքան ԱՄՆ իշխանության, այլ գործնականում համաշխարհային ազդեցություն-իշխանության համար պայքար՝ ուլտրալիբերալ կամ «լիբերալ ֆունդամենտալիզմի վրա հիմնված գլոբալիզմի եւ պահպանողական, ավանդապահպան գլոբալիզմի միջև: Հասկանալի է, որ գլոբալ աշխարհը անխուսափելի է բոլոր դեպքերում, քանի որ այդպիսի աշխարհի չլինելու միակ տարբերակը իհարկե պարզապես միջուկային ապոկալիպսիսն է: Վերադառնալով Բայդենի թեկնածությունը հանելուն: Թեև նա հայտարարում է, որ կենտրոնանում է նախագահի պարտականությունները կատարելու վրա, այդուհանդերձ, ինձ համար կասկածից վեր է, որ ԱՄՆ նախագահի պարտականության իրական կատարողները այսօր նրանք են, որոնք հասան Բայդենի թեկնածությունը հանելու որոշման: Թեկնածու «լինել» չկարողացող մարդը չի կարող լինել նախագահ, թեև այդ հարցում իհարկե շատ վաղուց էր բավականին ակնառու, որ Բայդենը իր կոգնիտիվ կարողություններով հազիվ թե ինքն է նախագահում ընտրարշավը» Խոսնակը հայտարարել է, որ նոյեմբերի 5-ը դեռ շատ հեռու է: Փաստացի, ԱՄՆ-ում իսկապես ստեղծվել է արտառոց վիճակ, երբ Բայդենը դե յուրե նախագահ է, բայց միայն քաղաքականապես կույրի համար կարող է կասկածի տակ լինել այն, որ դե ֆակտո ԱՄՆ նախագահն այլևս նա չէ, եթե նույնիսկ մինչ այս կարող էր եղած լինել նա: Ստացվում է, որ ԱՄՆ չունի նախագահ, բայց Բայդենը այդ տեղում է, որպեսզի ժամանակ տա դեմոկրատական կուսակցությանը: Եթե առաջադրվում է Կամալա Հարիսը, ապա նրան իհարկե պետք է նախընտրական ժամանակ՝ գոնե մինչև նոյեմբերի 5: Եթե լինում է նախագահի հրաժարական, ապա փաստորեն տեղի է ունենում արդեն արտահերթ ընտրություն և ժամկետները արագանում են մի քանի անգամ: Այսինքն, Հարիսին և դեմոկրատներին ընդհանրապես չի մնում ժամանակ: Հետաքրքիր է, հանրապետականները կպնդե՞ն Բայդենի հրաժարականի հարցը, թե՞ ոչ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրական խախտումների վերաբերյալ». Բայդեն
2510:06Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ COP29-ին. «Հրապարակ»
2909:30Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն. «Հրապարակ»
2909:18Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին. «Հրապարակ»
3209:12«Բնականաբար անհանգստացա». Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը՝ ՔԿ-ում. «Ժողովուրդ»
3409:00«Անդրանիկ Քոչարյանը կսկսի ավելի կեղտոտ պատվերներ կատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
91Երեկ, 17:30