Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Ո՞րը պետք է լինի Բաքու մեկնելու պայմանը»․ Սուրեն Սուրենյանց

182
Կիրակի, 21 հուլիսի, 2024 թ., 19:18
«Ո՞րը պետք է լինի Բաքու մեկնելու պայմանը»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ ««Ադրբեջանն առաջարկել է հայկական կողմին, որպես ժամանակավոր մոտեցում, համաձայնեցնել այն հիմնական սկզբունքները, որոնք հիմք կհանդիսանան երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատման համար»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ հասկացնելով, որ խաղաղության ամբողջական պայմանագիր կնքելու համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և համաձայնի Մինսկի խմբի լուծարմանը:
Բաքվի պահանջներին երեկ հանգամանալից անդրադարձել եմ, հիմա, թերևս, պետք է քննարկել այլ հարց, որը բխում է Բաքվի նոր նախաձեռնությունից:
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին: Ըստ ամենայնի, Ադրբեջանը Փաշինյանին առաջարկելու է ինչ-որ միջանկյալ փաստաթուղթ ստորագրել հենց Բաքվում:
Իմիջային տեսակետից սա շատ կարևոր քայլ է Բաքվի համար, միևնույն ժամանակ, բավականին ստորացուցիչ ակտ՝ Հայաստանի համար:
Մյուս կողմից, հենց Փաշինյանն է իրեն դրել նման թակարդի մեջ՝ անցած դեկտեմբերից համաձայնելով ուղղակի բանակցություններին:
Ստեղծված իրավիճակում, կարծում եմ՝ Փաշինյանը պետք է դիվանագիտական ճկունություն ցուցաբերի և Բաքու մեկնի պայմանով՝ եթե նրա հետ Երևան վերադառնան բոլոր հայ ռազմագերիները, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: