Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.

Բայդենը մտադիր է շարունակել ընտրապայքարը

715
Շաբաթ, 20 հուլիսի, 2024 թ., 00:12
Բայդենը մտադիր է շարունակել ընտրապայքարը

ԱՄՆ գործող նախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտադիր է հաջորդ շաբաթ վերսկսել մասնակցությունը նախընտրական քարոզչական միջոցառումներին։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա նախընտրական շտաբը։ «Անհամբերությամբ սպասում եմ քարոզարշավին մասնակցելուն, որպեսզի ցույց տամ Դոնալդ Թրամփի Project 2025 ծրագրի սպառնալիքը, ինչպես նաև խոսել իմ ձեռքբերումների և Ամերիկայի տեսլականի, մեր ժողովրդավարական համակարգը փրկելու, մեր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, բոլորի համար հնարավորություններ ստեղծելու մասին»,- նշված է տեքստում։