ԱՄՆ-ն այլևս հույս չէ․ ի՞նչ է խնդրել Զելենսկին ՄԲ նոր վարչապետին․ #Guardian
![]() Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ն հրաժարվում է համաձայնություն տալ՝ հարվածներ հասցնելու ՌԴ-ի խորքը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերին՝ խնդրելով օգնել Ուկրաինային՝ ամրապնդելու իր պաշտպանությունն ու առաջատար դիրքը։ Այս մասին ասվում է բրիտանական Guardian-ի հրապարակման մեջ։ Զելենսկին նշել է, որ եթե արևմտյան զենքի կիրառման սահմանափակումները հանվեն, դա կօգնի Կիևին ամրապնդելու իր պաշտպանությունը և ոչնչացնելու զենքի օջախները ՌԴ-ում: Քննարկելով հեռահար զենքի հարցը՝ Զելենսկին ընդգծել է, որ «դեռ չունի այդ հարցի պատասխանը»։ «Ես խնդրում եմ ձեզ ցույց տալ այդ հարցում ձեր առաջնորդությունը»,- Սթարմերին դիմել է Զելենսկին։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար արևմտյան զենքի օգտագործման հնարավորությունը «կարևոր է Մոսկվայի ագրեսիայից պաշտպանվելու համար»։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
