««3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում». ՀՀ-ում ԻԻՀ դեսպան
564
Ուրբաթ, 19 հուլիսի, 2024 թ., 15:36
«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկայում՝ Թուրքիայում։ Այս մասին SNN-ին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: Հարթակի կազմում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Սոբհանին հիշեցրել է, որ հենց Թեհրանն է ժամանակին հանդես եկել Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությամբ: «Անընդունելի է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, այդ թվում՝ տատարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։ Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից, և մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել այդ ուղղությամբ»,- ասել է դեսպանը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36