«Ռուսաստանը պատերազմ է սկսել՝ տեսնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի ձախողումը»․ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում՝ տեսնելով ԱՄՆ-ի թուլությունն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Տեսեք՝ ինչ է կատարվում Ուկրաինայում։ Ուկրաինայում հակամարտությունն սկսվեց Աֆղանստանից զորքերի աղետալի դուրսբերմամբ: Այդ ձախողումից ոգևորված՝ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Նրանք տեսան, որ այդ մարդիկ [ներկայիս ամերիկյան վարչակազմը] անգործունակ են»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության ազգային համագումարում։ Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ելույթում Թրամփը համաձայնել է առաջադրվել նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Ավելի վաղ Թրամփն Աֆղանստանից զորքերի դուրսբերումն անվանել է ԱՄՆ պատմության մեջ «ամենամեծ նվաստացումը»։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36