Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

Զելենսկին հայտնել է՝ երբ կլքի պաշտոնը

478
Ուրբաթ, 19 հուլիսի, 2024 թ., 11:42
Զելենսկին հայտնել է՝ երբ կլքի պաշտոնը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կլքի նախագահի պաշտոնը Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից ոչ շուտ։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելով՝ կարելի է պայմանավորվել դիվանագիտական կարգավորման շուրջ։ Դա չի նշանակում, որ բոլոր տարածքները հնարավոր կլինի հետ վերադարձնել ուժով։ Կարծում եմ՝ կարող է օգնել դիվանագիտության ուժը»,- ասել է Զելենսկին։