«ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն իրենց հարցերը կլուծեն առանց այն մարդկանց, որոնք հարցեր են լուծում թիկունքում»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի IV գագաթնաժողովի լիագումար նստաշրջանում, կոչ է արել պահպանել Եվրոպայում միասնությունը։ «Մենք պետք է պահպանենք միասնությունը Եվրոպայում։ Դա կնշանակի, որ Պուտինը սխալվել է և նրան չի հաջողվել պառակտում մտցնել։ Եվրոպան պետք է վճռական լինի խաղաղություն ապահովող այդ արժեքի պահպանման հարցում»,- ասել է Զելենսկին։ Զելենսկին նշել է, որ Պուտինը կարող է կապեր հաստատել, շանտաժի ենթարկել և փորձել վնաս հասցնել եվրոպական միասնությանը։ «Իհարկե, յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ ինչպես վարվել։ Բայց եթե Եվրոպայում մեկը փորձում է հարցեր լուծել թիկունքում, ցանկանում է աջակցել պատերազմին, ինչ-որ բան խոստանալ Ուկրաինայի կամ այլ երկրների շահերի դեմ, ապա ինչո՞ւ այդ դեպքում մենք ընդհանրապես պետք է ուշադրություն դարձնենք նման մարդկանց վրա։ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն իրենց հարցերը կլուծեն առանց այդ մարդկանց»,- եզրափակել է Զելենսկին։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06