Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստանում է ԵՄ-ն վերածել պաշտպանական միության

495
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2024 թ., 13:42
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստանում է ԵՄ-ն վերածել պաշտպանական միության

Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում ձգտելու է ԵՄ-ն դարձնել պաշտպանական միություն: Այս մասին ասվում է նրա նախընտրական ծրագրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ֆոն դեր Լեյենի թեկնածության շուրջ քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի՝ Ստրասբուրգում: Նա հայտարարել է, որ մինչև 2029թ․ կստեղծվի եվրոպական պաշտպանական հիմնադրամ, որն «առաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաները կներդնի ծովային, ցամաքային, օդային, տիեզերական և կիբերտիրույթներում»։

Միաժամանակ, նախատեսվում է ստեղծել պաշտպանության հարցերով եվրոհանձնակատարի պաշտոն։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ծրագրում ասվում է նաև, որ կշարունակվի ռազմական աջակցությունն Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա։ «Եվրոպական անվտանգության ոլորտում լավագույն ներդրումն Ուկրաինայի անվտանգության մեջ ներդրումներ կատարելն է»,- ասվում է ծրագրում։