Թրամփի 17-ամյա թոռնուհին քաղաքական առաջին ելույթն է ունեցել
![]() Միլուոկիում Հանրապետական կուսակցության ազգային համագումարում ելույթով հանդես է եկել ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ավագ թոռնուհին՝ 17-ամյա Քայի Մեդիսոն Թրամփը։ Քայի Թրամփը Դոնալդ Թրամփ կրտսերի և նրա նախկին կնոջ՝ Վանեսա Թրամփի դուստրն է։ Նա Թրամփի 10 թոռներից ավագն է։ «Նա հոգատար պապիկ է, ինձ կոնֆետներ և գազավորված ըմպելիք է տալիս, երբ ծնողներս չեն տեսնում։ Նա հետաքրքրվում է իմ դասերով և իր ընկերներին պատմում է, թե որքան է հպարտանում իր թոռներով։ Շատերն իմ պապիկին ստիպում են անցնել դժոխքի միջով, բայց նա դեռ կանգնած է ոտքերի վրա։ Պապի՛կ, դու ոգեշնչման այնպիսի աղբյուր ես, ես սիրում եմ քեզ: Լրատվամիջոցները պապիկիս ներկայացնում են որպես այլ անձնավորություն, բայց ես նրան ճանաչում եմ այնպիսին, ինչպիսին կա: Նա շատ հոգատար է։ Նա իսկապես ցանկանում է լավագույնն այս երկրի համար և ամեն օր կպայքարի Ամերիկան կրկին հզոր դարձնելու համար»,- ասել է Թրամփի թոռնուհին։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
