«Պատրաստ ենք ցանկացած պահի հարձակում սկսել Լիբանանում»․ Գալանտ
![]() Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իսրայելական բանակը՝ ՑԱՀԱԼ-ը, կարող է «մի ակնթարթում» հարձակում սկսել Լիբանանում։ «Մենք սահմանափակ պատերազմ ենք վարում հյուսիսային տարածաշրջանում։ Մենք օգտագործում ենք ՑԱՀԱԼ-ի ուժերի ոչ մեծ մասը, բայց ամեն ինչ կարող է փոխվել մեկ վայրկյանում՝ հարավում գլխավոր հարվածից մինչև հյուսիսում գլխավոր հարված, և դա կլինի արագ, անսպասելի և շատ կտրուկ։ Դա կարող է տեղի ունենալ «Հըզբոլլահ»-ի գործողությունների արդյունքում»,- The Times of Israel-ը մեջբերում է Գալանտի խոսքը։ «Եթե «Հըզբոլլահ»-ը ցանկանա երկխոսություն սկսել Իսրայելի հետ, և մենք հասնենք մի իրավիճակի, երբ նրանք հետ քաշվեն սահմանագծից՝ դեպի Լիտանի գետից այն կողմ գտնվող շրջաններ, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի բանաձևով, ապա մենք կկարողանանք պայմանավորվել»,- հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարը։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
