«Նոր կառավարությունը ՆԱՏՕ-ի հուսալի մասնակիցը կլինի և կաջակցի Կիևին»․ Չարլզ III
![]() Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը խոստացել է, որ երկրի նոր կառավարությունը կլինի ՆԱՏՕ-ի հուսալի մասնակից, կշարունակի աջակցել Ուկրաինային և կամրապնդի հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ, գրում է The Guardian-ը: «Կառավարության հավատարմությունը ՆԱՏՕ-ի իդեալներին կմնա անսասան»,- ասել է թագավորը՝ դիմելով նոր գումարման խորհրդարանի անդամներին: Չարլզ III-ը լեյբորիստների կողմից ձևավորված կառավարության անունից նաև խոստացել է լիակատար աջակցություն Ուկրաինային և նշել է բրիտանական նոր կառավարության մտադրությունը, այն է՝ առաջատար դեր խաղալ Կիևին՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հստակ ուղի տրամադրելու գործում։ Միապետը նաև հայտարարել է, որ կառավարությունը՝ Քիր Սթարմերի գլխավորությամբ, մտադիր է ամրապնդել հարաբերությունները եվրոպացի գործընկերների եւ ԵՄ-ի հետ, ինչպես նաեւ ակտիվորեն աշխատել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ուղղությամբ: Թագավորը նաև նշել է նոր իշխանությունների մտադրությունը՝ իրականացնել բազմաթիվ բարեփոխումներ, որոնք վերաբերում են ֆինանսներին, ենթակառուցվածքներին, աշխատանքային իրավունքներին, տրանսպորտին, սահմանների անվտանգությանը և այլ ոլորտներին: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
