«Առաջիկա շաբաթներին Թրամփի դեմ նոր մահափորձ կարող է կազմակերպվել»․ ԱՄՆ հետախուզություն
1352
Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ., 14:06
![]() Ամերիկյան հետախուզությունը չի բացառել առաջիկա շաբաթներին ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափորձը և դա կապել է Իրանի հետ, գրում է Politico-ն՝ հղում անելով երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք ծանոթ են հետախուզական տվյալներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը տարբեր աղբյուրներից տեղեկություններ է հավաքել Թեհրանի կողմից սպառնալիքների մասին՝ կապված ֆիզիկական բռնության գործողությունների հետ, որոնք «կարող են հանգեցնել Թրամփի մահվան»։ Թերթը նշում է, որ դա կարող է պատասխան լինել 2020թ․ ԻՀՊԿ-ի «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։ Նա մահացել է այդ ժամանակվա նախագահ Թրամփի հրամանով ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածի հետևանքով։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
