«Ուկրաինայում ռազմական գործողությունները կավարտվեն մեկ տարուց»․ Իվանիշվիլի
Ուկրաինայում ռազմական գործողությունները կավարտվեն մեկ տարուց ոչ ուշ։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին: «Պատերազմը, որն ընթանում է Ուկրաինայում, կավարտվի ոչ ուշ, քան մեկ տարուց, իսկ եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեն հանրապետականները, պատերազմը կարող է ավարտվել արդեն հունվարին»,- ասել է նա՝ կուսակցության նախընտրական արշավի պաշտոնական բացման ժամանակ: Իվանիշվիլին նշել է, որ այն ժամանակ, երբ Ուկրաինայում ռազմական գործողություններն ավարտվեն, Թբիլիսիի և Բրյուսելի, ինչպես նաև Վաշինգթոնի միջև գոյություն ունեցող թյուրըմբռնումը կվերանա, և Վրաստանը կդառնա «գլոբալ քաղաքականության խաղացողների համար հետաքրքրության բոլորովին այլ առարկա»: Նրա խոսքով՝ մեկ տարի անց հիմնովին կփոխվեն ինչպես գլոբալ ու տարածաշրջանային շահերը, այնպես էլ Վրաստանի հետ կապված ծրագրերը։
|
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36