ՌԴ-ում «Գոլոսի» համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին վերջնական մեղադրանք է ներկայացվել
![]() Ընտրողների իրավունքների պաշտպանության ռուսական «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին վերջնական մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է RusNews թելեգրամյան ալիքը: Մեղադրանքում նշվում է, որ շարժման գործունեությունն «ուղղված է սահմանադրական կարգի հիմունքների և ՌԴ անվտանգության դեմ»։ Նշվում է նաև, որ «Գոլոսը» ներառվել է ընտրությունների դիտարկման կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) կառուցվածքում, որը 2021թ․ Ռուսաստանում ճանաչվել է «անցանկալի կազմակերպություն»: «Գոլոս»-ում հերքում են որևէ կապ ENEMO-ի հետ։ Շարժման հայտարարության մեջ ընդգծվում է, որ իր դեմ իրականացվում է «արհեստականորեն մոդելավորված հատուկ գործողություն»՝ նպատակ ունենալով վարկաբեկել և արգելափակել «ընտրակեղծիքների դեմ պայքարող միավորման օրինական գործունեությունը»: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
