Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել

455
Երկուշաբթի, 15 հուլիսի, 2024 թ., 12:00
Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել, հայտնել է ERR պորտալը։

«Կալասը հրաժարականի դիմումը փոխանցել է նախագահ Ալար Կարիսին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Կայա Կալասը լքում է պաշտոնը, քանի որ հունիսի 28-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Եվրոմիության երկրների ղեկավարները հաստատել են նրա թեկնածությունը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցչի պաշտոնում: