Շվեյցարիան ռուս դիվանագետին մեղադրել է լրտեսության, արգելված զենք գնելու փորձերի համար
![]() Շվեյցարիայի դաշնային դատախազությունը ռուս դիվանագետի ձերբակալության օրդեր է տվել՝ լրտեսության և պատժամիջոցների խախտման մեղադրանքով, գրում է Swiss Info-ն։ Այդ անձի անունը չի հրապարակվում, սակայն հաղորդվում է, որ նա արդեն լքել է երկիրը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ խնդրո առարկա անձը, որը պաշտոնապես հավատարմագրված է՝ որպես դիվանագետ, հետախուզական գործունեություն է իրականացրել՝ նպատակ ունենալով ձեռք բերել զենք և այլ «պոտենցիալ վտանգավոր նյութեր»։ Նրա հետ միասին գործում ներգրավված է ևս երկու անձ, որոնց քաղաքացիությունն ու կարգավիճակը չի նշվում։ Արտաքին գործերի նախարարությունը դատախազության պահանջով արդեն վերացվել է նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը։ Այսպիսով, եթե նա վերադառնա Շվեյցարիա, ապա նրան անմիջապես կձերբակալեն։ Ըստ Tages-Anzeiger-ի՝ դիվանագետն աշխատել է Բեռնում Ռուսաստանի դեսպանատանը և որոշ ժամանակ գտնվել է շվեյցարական հետախուզական ծառայությունների հսկողության տակ։ Նա լքել է երկիրը, երբ նրան մեղադրել են պատժամիջոցների կիրառման և ռազմական արտադրանքի շրջանառության նկատմամբ վերահսկողության հետ կապված դաշնային օրենքները խախտելու մեջ։ Բեռնը չի կանչել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Գարմոնինին «գորգի վրա»: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
