«Ուկրաինան ԱՄՆ-ի փողերով մահափորձ էր նախապատրաստել Պուտինի դեմ»․ Զախարովա
459
Կիրակի, 14 հուլիսի, 2024 թ., 13:12
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձը, որի մասին խոսել է Ուկրաինայի հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը, նախապատրաստվել էր ամերիկյան փողերով, այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Երեկ Կիևի ռեժիմի պարագլուխներից Բուդանովը խոստովանել է, որ ուկրաինական հետախուզությունը մահափորձ էր նախապատրաստում ՌԴ նախագահի դեմ։ Այնպես որ, մահափորձը պատրաստվում էր կրկին ամերիկյան գումարներով»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ նախօրեին Բուդանովը պատմել էր Պուտինի դեմ անհաջող մահափորձերի մասին։ Արձագանքելով՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ ՌԴ նախագահի անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36