Վագոնի կուպեից մինչև սեփական անունով փողոց. ինչպես փողոցն անվանվեց Սարյանի անունով
Սարյան փողոցն այսօր վստահերոն կարելի է համարել երևանցիների ամենասիրելի փողոցներից մեկը, որտեղ կարելի է հաճելի զբոսնել և ժամանակ անցկացնել։ Փողոցն այժմ հայտնի է գինու համտեսի իր բազմաթիվ փոքրիկ սրճարաններով և հիշեցնում է եվրոպական նմանատիպ բոհեմական փողոցներ՝ հատկապես փարիզյան Մոնմարտրը։ Քչերը գիտեն, որ այս փողոցի կառուցման հիմքում դրվել էր Մոնմարտրի երևանյան տարբերակ ունենալու գաղափարը, որի պատմությունն ուղիղ կապված է նկարիչ Մարտիրոս Սարյանի՝ Հայաստան տեղափոխվելու և Երևանում հաստատվելու հետ։ Նշանավոր հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի անունը կրող այս փողոցը 20-րդ դարի սկզբին նոր կառուցապատվող Երևանի ծայր արվարձաններից մեկն էր։ 1921 թվականին, երբ արդեն խորհրդայնացված Հայաստան է տեղափոխվում նկարիչն իր ընտանիքով, նա ապրելու տեղ չի ունենում և որոշ ժամանակ ստիպված է լինում ապրել այն նույն կուպեում, որով ժամանել էր։ Վագոնը մի կողմ էին քաշել և նկարիչն իր ընտանիքի հետ ապրում էր դեպոյի և երկաթուղային կայարանի արանքում։ Որոշ ժամանակ անց նկարչի համար տուն է վարձակալվում, որը թեև գեղատեսիլ էր, սակայն ուներ շատ անհարմարություններ։ 1929 թվականին Ալեքսանդր Թամանյանը նրա համար առանձնատուն նախագծեց, սակայն անհայտ պատճառներով, այդ տունը չկառուցվեց։ Մի քանի տարի անց Սարյանի ընտանիքի համար տուն նախագծեց ու կառուցեց մեկ այլ նշանավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը։ |
«Հանրային հեռուստաընկերությունն արդեն երեք տարի է՝ հետաքրքրված է «Հայֆիլմ» կինոստուդիայով»․ Հովհաննես Մովսիսյան (տեսանյութ)
2313:30Վերանորոգվում է Վայոց ձորի բացառիկ հուշարձաններից մեկը՝ Զորաց տաճարը (լուսանկար)
98Երեկ, 03:00Հայտնաբերվել է պատմական Կապանի արքայական պալատը, որտեղից կառավարվել է քաղաքը (լուսանկար)
11826.10.2024, 23:12Պեղվում են Դվինի «Բուրգն» ու Տիկնունի ամրոցը (լուսանկար)
12126.10.2024, 22:36Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում պատարագ կմատուցի
13225.10.2024, 21:42Մատենադարանի ձեռագրական հավաքածուները համալրվել են 4 արժեքավոր ձեռագրով
12724.10.2024, 01:48