Ֆրանսիան ևս դադարեցնում է Վրաստանի բյուջեին տրամադրվող ուղղակի օգնությունը
![]() Ֆրանսիան ևս դադարեցնում է Վրաստանի բյուջեին տրամադրվող ուղղակի օգնությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Ղասրին Բաստիլի գրավման օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Ավելի վաղ ԵՄ-ի ընդհանուր հայտարարությանը հաջորդած նմանատիպ հայտարարություններով հանդես էին եկել Գերմանիան և ԱՄՆ-ն։ «Եվրոպական խորհուրդը եկել է այն եզրակացության, որ Վրաստանի՝ Եվրոմիությանն անդամակցելու ճանապարհը դե ֆակտո կասեցված է։ Սա Վրաստանի կառավարության ընդունած որոշումների արդյունքն է, որի մասին բոլորը գիտեն։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել մեր ուղղակի օգնությունը Վրաստանի բյուջեին և ավելացնել քաղաքացիական հասարակությանն ու ԶԼՄ-ներին տրամադրվող օգնությունը»,- լրագրողներին ասել է դեսպանը։ Գարսին հավելել է, որ «բոլոր ոլորտներում աջակցությունը» վերականգնելու համար Վրաստանի կառավարությունը պետք է փոխի կուրսը։ Ըստ ԶԼՄ-ների՝ ընդունելությանը ներկա է եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա հեռացել է միջոցառումից՝ առանց լրատվամիջոցներին մեկնաբանություն տալու։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
