Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

Անունները շփոթելը խորացրել է Բայդենի մտավոր ունակությունների հետ կապված մտավախությունները․ #Bloomberg

549
Ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ., 16:06
Անունները շփոթելը խորացրել է Բայդենի մտավոր ունակությունների հետ կապված մտավախությունները․ #Bloomberg

Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ելույթի ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների անունները շփոթելը խորացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտավոր ունակությունների հետ կապված մտավախությունները, գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն իր ելույթի ժամանակ խոսքը փոխանցելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ հայտարարել էր․ «Տիկնայք և պարոնայք, դիմավորեք՝ նախագահ Պուտին»։

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահի վրիպումը «ծաղրի առարկա» է դարձել համացանցում։ «Նախագահը շփոթել է գլխավոր թշնամու անունը գլխավոր դաշնակցի հետ»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ վրիպումը մեծացրել է Բայդենի մտավոր ունակությունների հետ կապված մտահոգությունները, ինչը վտանգում է նրա նախընտրական քարոզարշավը: