Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.

«Արևմուտքը ՀՀ-ում կարող է հետախուզական տվյալներ հավաքել»․ Գալուզին

730
Ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ., 10:24
«Արևմուտքը ՀՀ-ում կարող է հետախուզական տվյալներ հավաքել»․ Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվային մտահոգում է Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի «սողացող ներթափանցումը»։ Նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն։

Դիվանագետը նշել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը ժամանակավորից կարող է վերածվել մշտականի։

«Բացի այդ, ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլին առաքելության կազմում հայտնվել են կանադացի ներկայացուցիչներ, ինչը դե ֆակտո նշանակում է ՆԱՏՕ-ականների սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»,- ասել է Գալուզինը։

Նա հավելել է, որ այդ հարցը Մոսկվան պարբերաբար բարձրացնում է Երևանի ներկայացուցիչների և տարածաշրջանի այլ գործընկերների հետ շփումներում: Գալուզինը նաև հայտարարել է, որ Արևմուտքը կարող է Հայաստանում հետախուզական տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների և հարևան պետությունների վերաբերյալ։