ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում «ուկրաինական համաձայնագիր» են ստորագրել
Ուկրաինան և ևս 23 երկիր Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրել են «ուկրաինական համաձայնագիրը» (Ukraine Compact)։ Տեքստը հրապարակվել է Եվրոհանձնաժողովի կայքում։ Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ-ի, Բելգիայի, Կանադայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսլանդիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Միացյալ Թագավորության ղեկավարները՝ Եվրոխորհրդի և Եվրոհանձնաժողովի նախագահների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի հետ միասին։ Փաստաթուղթը չեն ստորագրել Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, Հունաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ռումինիան, Սլովակիան, Թուրքիան, Խորվաթիան և Չեռնոգորիան: Փաստաթուղթը պարտավորեցնում է պաշտպանել Ուկրաինային՝ տրամադրելով ռազմատեխնիկա, ֆինանսներ և վերապատրաստելով ուկրաինացի զինվորակններին, մինչև 2027թ․ արագացնել օգնությունն Ուկրաինայի ապագա պաշտպանական ուժերի զարգացման գործում՝ 2030-ականներին երկարաձգելու հեռանկարով: Դրա համար յուրաքանչյուր 6 ամիսը մեկ Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խումբը կհանդիպի նախարարների մակարդակով՝ զարգացման ճանապարհային քարտեզի վերանայման և հաստատման համար: Ներկայիս պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի վրա Ռուսաստանի նոր հարձակման դեպքում փաստաթուղթը ստորագրած երկրները պարտավորվում են ամենաբարձ մակարդակով հանդիպում անցկացնել՝ որոշելու Ուկրաինային աջակցության հետագա քայլերը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36