«Մոսկվան չի մասնակցի Ուկրաինայի հարցով նոր գագաթնաժողովին»․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան չի մասնակցի Ուկրաինայի հարցով նոր գագաթնաժողովին։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ Կիևը և Արևմուտքը շարունակում են հավատարիմ մնալ նախկին հռետորաբանությանը և անտեսում են այլ խաղաղ նախաձեռնությունները: Նոր գագաթնաժողովի անցկացման կոնկրետ վայրը որոշված չէ, հավելել է դիվանագետը։ «Մենք վերջնագրեր չենք ընդունում և չենք պատրաստվում մասնակցել նման գագաթնաժողովներին»,- ասել է Գալուզինը։ Նշենք, որ Ուկրաինայի հարցով առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսի 15-16-ը շվեյցարական Բյուրգենշտոկում՝ առանց Մոսկվայի մասնակցության։ Bloomberg գործակալության տվյալներով՝ Կիևը հույս ունի երկրորդ նման միջոցառումն անցկացնել մինչև նոյեմբեր, երբ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն: Հանդիպմանը նախատեսում են հրավիրել Ռուսաստանին։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36